ԵՄ-ն մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի միջոցով ամերիկացի լրագրողի սպանությունը վկայում է աշխարհում ահ ու սարսափի ռազմավարության տարածման ուղղությամբ այդ խմբի վճռակամության մասին: Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդագրության, չորեքշաբթի օրը հրապարակված ԵՄ-ի հայտարարության մեջ ասված է. «ԻԼԻՊ խումբը, որն ստանձնել է ամերիկացի լրագրող՝ Ջեյմզ Ֆուլիի սպանությունը ամերիկացի մյուս լրագրող Ստվեն Սոթլոֆի գլխատումը պատասխան է համարել վերջին օրերում իրաքյան ուժերի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած օդային պաշտպանության: ԵՄ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ այդ միությունը ներկայումս առավել քան երբևէ ընդգծում է տարածաշրջանային ու համաշխարհային կայունությունը սպառնացող ԻԼԻՊ-ին և ահաբեկչական այլ խմբերին ընդդիմանալու ուղղությամբ միջազգային ջանքերի անհրաժեշտությունը: