Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
PoliticsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել: Երկու պետությունների վարչապետերը քննարկել են գործնական հարցեր, երկուստեք վերահաստատվել է հարաբերությունների բարիդրացիակ ան բնույթը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղում Գալուստ Սահակյանի եւ Անատոլի Բիբիլովի մասնավոր բնույթի հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն մեկնաբանություն տարածել է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը:
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի` ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիքորոշումների հետ: