Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի Սահմանադրական դատարանի մերժման դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ

International news

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ազգային պահանջատիրությունը պահանջում է ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցում: Այս մասին Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթոիկոսը՝ խոսելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսորանը վերադարձնելու համար դատական հայց ներկայացնելու մասին: Հարցերին, թե ինչ դրդապատճառներ են մղել Կիլիկիո կաթողիկոսությանը դատական հայց ներկայացնել Թուրքիայի սահմանադրական դատարան, Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի մեր ուսման օրերից սկսած, Հայոց ցեղասպանությունը ու հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերատիրացումը մեր ամենօրյա ապրումների, տագնապի, մտածողության ու երազների անբաժանելի մասն էր: Այլ խոսքով` մեր հոգեմտավոր կազմա վորման մեջ, մեր ազգային պահանջատիրությունը միշտ եղել է կարևոր գործոն: Բնականաբար երկու կարևոր ազդակներ մղել են մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը առանցքային ներկայություն դարձնելու մեր կյանքում. առաջին՝ սփյուռքյան իրականությունը, որը պարտրադրված իրավիճակ է ցեղասպանի կողմից, երկրորդ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արտաքսումը Սիսի իր դարավոր կաթողիկոսարանից: Մեր Ս. Աթոռն իր հայրապետների, միաբանների, ժողովական կառույցների ու թեմերի միջոցով առաջնահերթ կարևորություն է տվել մեր ազգային < /b>պահնաջատիրությանը: Չմոռանանք երբեք, որ մեր եկեղեցին ազգի եկեղեցին է և հոգևորի կողքին նաև ունի ազգային նկարագիր ու առաքելություն: Այժմ ազգի տագնապը նաև եկեղեցու տագնապն է, ազգի պահանջը՝ նաև եկեղեցու պահանջը: Դեռ հիշում ենք 1965-ին Հայոց ցեղասպանության հիսունամյակին որպես պատանի մեր արտասանած Դանիել Վարուժանի կիլիկյան ջարդերին նվիրված բանաստեղծությունը. ի դեպ, հիսուն տարի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր պատգամը սկսել ենք նույն բառերով. «Պիտի գա հանուր կյանքի արշալոյսը վառ հագած և մենք զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նո՜ր արշալույս...»: Երբ սկսեցինք մոտենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մտածեցինք, թե ինչ պետք է անել, որ մեր ժամանակակից պատմության այս կարևոր հանգրվանը լինի եզակի, պատմական ու մեր հարյուր տարիների պահանջատիրական պայքարի առջև նոր հորիզոններ բացող ու նոր ընթացք ճշտող: Այս մտածմունքը մեզ մղեց 2012թ. Անթիլիասի մայրավանքում կազմակերպելու միջազգային համագումար «Ճանաչումից դեպի հատուցում թեմայով»: Համագումարին հրավիրեցինք միջազգային օրենքի ու ցեղասպանության 30 արտասահմանցի մասնագետների: Թե՛ հրապարակային քննարկումների, և թե՛ նրանց հետ մեր ունեցած առանձին զրույցների ընթացքում ցանկացանք իմանալ մեր պահանջատիրությունը իրավական շրջանագծի մեջ դնելու հնարավորությունները: Մասնագետների մոտեցումները ընդհանրապես երկդիմի էին, սակայն նշեցին, որ արժե նման հանդուգն քայլի դիմել: Մենք անձնապես համոզված էինք, որ տասնամյակներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքը նոր ընթացք կստանար՝ շեշտը դնելով հատուցման վրա: Հիրավի, միջազգային օրենքի համաձայն՝ ճանաչումն ու հատուցումն իրար հետ սերտորեն առնչվում են: Հետևաբար, այս մոտեցումով պետք է շարունակենք մեր աշխատանքը հարյուրամյակից հետո»:

Այն հարցին, թե ինչու կաթողիկոսարանի վերադարձի դատական հայցն ուղղակիորեն ներկայացվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, կաթողիկոսը պատասխանել է. «Ցանկացած երկրի պարագայում, դատավարական կառույցը բաղկացած է նախադատ, վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններից: Մի շարք երկրներ ունեն նաև Սահմանադրական դատարան: Բնականաբար, յուրաքանչյուր դատարան իր գործունեության ուիրավասության սահմաններն ունի: Նկատի ունենալով, որ Սիսի քաղաքապետարանը մերժել է պարզ կալվածաթղթի պահանջը, իրավաբաններն անիմաստ են համարել դիմել տեղական դատարան և հայցը ներկայացվել է ուղղակի Սահմանադրական դատարան: Վերջինից մերժվելու պարագայում, պետք է կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են նաև այս հեռանկարով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ կաթողիկոսարանի կայքում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank