Լուիս Էնրիկեն առաջարկում է սպասել մեկ շաբաթ, հետո նոր տոնել եզրափակիչ դուրս գալը
SportԿատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով, երկու թիմն էլ հավասար պայքար էին մղում:
«Հանդիպումը երկու թիմերի համար էլ դժվար ստացվեց: Պետք չէ այսքան շուտ եզրակացնել, որ արդեն եզրափակիչում ենք, պետք է սպասենք մինչև մյուս խաղը: Իհարկե, կյանքն ավելի է հեշտանում, երբ խաղադաշտում Մեսսին է: Բայց այս խաղի համար շատ մեծ աշխատանք կատարեցին նաև թիմի կիսապաշտպանները և պաշտպանները: Այս հաշիվը պարզապես հրաշալի է մեզ համար»,- Լուիս Էնրիկե խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի կայքը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով: «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին 3 րոպեում դարձավ երկու գոլի հեղինակ` ձևակերպելով դուբլ: Իսպանական ակումբին չբավարարեց 2-0 հաշիվը, և հանդիպման վերջին րոպեին Նեյմարը խփեց նաև երրորդ գնդակը: