Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ովքեր են ԱԺ-ում «յուղ վառում» և ով է մտնում գործատուի ու «խոպանչու» մատի ու մատանու արանքը

Analysis

Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 65 կողմ ձայնով: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված օրենքում փոփոխություն կատարելը, արդյո՞ք այն միտված է առանց այն էլ լայն ճեղք տված բյուջեն լցնելու համար, այդպես էլ պարզ չդարձավ:

Սակայն խորհրդարանում աղմուկն այնքան բարձրացավ ու կրքերն այնքան եռացին, որ պատգամավորները միմյանց նույնիսկ սկսեցին մեղադրել «յուղ վառելու» մեջ: Մինչդեռ գլխավոր «յուղ վառողը», իր եփած շիլան հում մատուցողն ու մարդկանց նյարդերը սղոցողը բոլորովին այլ անձ էր, ֆիննախից եկած մի հիանալի անձնավորություն, ով պետք է գործադիրի անունից պաշտպաներ օրինագիծը ԱԺ-ում:

Եվ տեսեք, թե ինչ անհեթեթ հիմնավորումներով է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձել հասարակության հագով կարել այդ փոփոխությունները:

Բազմաթիվ քննադատություններին ի պատասխան՝ վիճահարույց, անգամ միջպետական հարաբերությունների դաշտում խնդիրներ հարուցող օրինագծի համար «դոշ տվող» Միրումյանը պնդում է. «Անկեղծ ասած` օրենքում փոփոխություններ անելու պատճառը բյուջեի դատարկ լինելը չէ: Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ` եկամուտները, հարկային վճարումներն ավելացել են»:

Այ քեզ բան, լրիվ մեզ ձեռք է առնում այս մտքի տիտանը: Եթե բյուջե լցնելու խնդիր չեք ցանկանում լուծել, ինչու՞ եք մտնում արտագնա աշխատանքի մեկնողների կամ, այսպես կոչված, «խոպանչիների» և նրանց գործատուների մատի ու մատանու արանքը: Բանը հասել է այնտեղ, որ փայ մտնելու հայաստանյան ավանդույթը արմատներ է ձգում արդեն ՀՀ տարածքից դուրս: Պարզից էլ պարզ է, որ ռուսական կողմը փափուկ գորգ չի փռելու օրինագծով նախատեսված հարկային մուտքերի հաղթարշավի ճանապարհին, ու հայկական կողմը պարզապես արկածախնդրության է դիմում՝ առավել նեղ, խմբակային շահերից ելնելով: Ու այն, որ այս օրինագծով իսկապես ոմանց անձնական ամբիցիաներ են սպասարկվելու՝ արդեն կասկածից վեր է դառնում հենց իր՝ «խոպանչիներին» փայ մտնող փոխնախարարի հայտարարություններից հետո:

Հարցին, թե արդյո՞ք սա Կառավարության կողմից պատրաստված հերթական թակարդն է, որն ուղղված է օլիգարխների դեմ, փոխնախարարն ասել է. «Դուք շատ ենք շահարկում օլիգարխ անվանումը: Բոլոր այն անձինք, ովքեր կունենան նման ծրագիր, կարող են գալ, ստանալ նման հավանություն, գրանցել կազմակերպությունը Հայաստանում եւ իրականացնել գործունեություն»:

Ուշադրություն դարձրեք, պարոնը չի էլ ժխտում, որ այդ կազմակերպությունները պետք է գան, իրենցից հավանություն ստանան: Եթե սա բիզնեսի խթանման համար է՝ Հայաստանում ի՞նչ հավանություն պետք է ստանան մարդիկ այն դեպքում, երբ գործունեություն են ծավալելու Ռուսաստանի Դաշնությունում և շինարարական մրցույթների համար հավանություն են ստանալու բացառապես այդ երկրում: Մի քիչ շատ հավակնոտ չէ՞ ձեր ծրագիրը, պարոն Միրումյան, արդեն սկսում եք ՌԴ աշխատանքի շուկան աշխատեցնել ձեր հավանությամբ կամ չհավանությամբ: Հավանությունը հավանություն, իսկ թե ում պետք է հավանություն տան այս նոր որոգայթներում գումարներ աշխատելու՝ արդեն պարզ է. իհարկե՛, մեր քաջարի փոխնախարար Միրումյանի կողմից այդքան չսիրված բառի՝ օլիգարխիայի տակ տեղավորված մարդկանց:

Ու ասվածի վառ ապացույցներից մեկը մի՞թե այն չէ, որ ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ նախագծի նպատակը բյուջեի ճեղքը փակելը չէ, որովհետև հարկային մուտքերը լավ էլ ապահովված են, դեռ մի բան էլ ավելի: Այդ դեպքում ինչու՞ եք, պարոն Միրումյան, դիմում այդպիսի արկածախնդրության՝ լավ իմանալով, որ ԱԺ-ում ծաղր ու ծանակի եք ենթարկվելու: Որովհետև անձերի և անձնական խնդիրներ եք լուծում և մերձավորների համար նոր, «էժան» փողեր հայթայթելու հորիզոններ եք բացում...

Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը...

Վարուժան Բաբաջանյան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors