Ռոբերտ Արզումանյանը կարևորում է Մխիթարյանի, Մովսիսյանի և Օզբիլիսի դերն ազգային թիմում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի կարծիքով՝ Հայաստանի ազգային թիմի համար շատ կարևոր են մի շարք ֆուտբոլիստներ:
«Հայաստանի հավաքականը չի կարող առանց Մխիթարյանի, Մովսիսյանի ու Օզբիլիսի։ Շատ ցավալի է, որ Սերբիայի դեմ խաղում հաղթանակը կորցրեցինք վերջին րոպեներին, իսկ ալբանացիների հետ խաղում 2 գոլ ընդունեցինք: Մեզ մի փոքր չի բավականացնում: Երբ զրկվում ես թիմի առաջատարներից, դրական արդյունքի հասնելը շատ դժվար է»,- Արզումանյանի խոսքերը մեջբերում է «Ամկար»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին` մրցելով Պորտուգալիայի հետ: Խաղը կկայանա Երևանում հունիսի 13-ին: