«Այս պարտությունը շատ ծանր էր». Գվարդիոլա
Sport«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը կրած պարտությունից հետո (0:3) հայտարարել է, որ առաջին բաց թողած գնդակից հետո իր թիմը կորցրեց վստահությունը: Իսպանացի մասնագետի խոսքով, Մյունխենում կորցրածը հետ բերելը շատ բարդ կլինի:
«Այս պարտությունը շատ ծանր է: Մենք ցանկանում էինք տիրել գնդակին եւ մեր խաղը թելադրել: «Բարսելոնայի» դեմ խաղալիս կամ պետք է խորը պաշտպանվես կամ տիրես գնդակին: Առաջին խաղակեսում ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես հարկն էր: Սակայն բաց թողած գնդակից հետո կորցրեցինք մեր վստահությունը: Ամենացավալին երրորդ գոլն էր: Մեկ-երկու գնդակի տարբերությունը կարելի է հետ բերել: Սակայն 0:3-ից հետո ինչ-որ բան անելը շատ բարդ է: Խոսքը միայն Մեսսիի մասին չէ: Նրանք լավ ու ամուր թիմ ունեն»,_ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն: