Վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությանը մասնակցում են 4 թիմեր
SportՄեկնարկում է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությունը, որին մասնակցում են 4 թիմեր: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է 2015 թվականի կանանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի վիճակահանությունը: Առաջնությանը մասնակցում են Երևանի «Նժդեհ», «Խմօմմ», «Վան» և Սիսիան քաղաքի «Սյունիք» թիմերը: Առաջնությունը կանցկացվ ի Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում: Առաջինը կմրցեն «Նժդեհ» և «Խմօմմ» թիմերի, այնուհետ «Սյունիք» և «Վան» թիմերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: