Զինեդին Զիդանը վերջապես արտոնագիր ստացավ
SportՖրանսիական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Զիեդին Զիդանը վերջապես ստացել է մարզչական արտոնագիր: «Ես շատ հպարտ եմ, որ ավարտեցի ուսումնառությունս և արժանացա ՈՒԵՖԱ-ի Պրո մարզչական արտոնագրի»,- Ինստագրամի իր էջում գրել է Զիդանը:
Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամիսներ առաջ որակազրկվել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առանց անհրաժեշտ արտոնագրի մարզչական գործունեություն ծավալելու համար: