Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականը ևս կգլխավորի Կառլոս Դունգան
SportՖուտբոլի Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան կգլխավորի նաև Բրազիլիայի օլիմպիական հավաքականը:
Հենց Դունգայի գլխավորությամբ էլ թիմը կնախապատաստվի ու կմասնակցի 2016 թվականի կայանալիք Օլիմպիական խաղերին: Բրազիլացին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2014 թվականի հուլիսին, երբ պաշտոնից հեռացավ Լուիս Ֆելիպեն: Վերջինս թիմից հեռացավ, հետո, երբ Բրազիլիայի հավաքականը 7-1 պարտվեց Գերմանիայի ընտրանուն: Այս մասին տեղեկացնումէ ՏԱՍՍ գործակալությունը:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող է վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: