Թուրքիայի նախագահ. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի»
International news«Միլլիյեթ» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իր հայտարարություններում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը մասնակցել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանը, որից առաջ հանդես է եկել հայտարարությամբ` ասելով.
«Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի, սակայն եթե չլուծվի հայ-թուրքական խնդիրն էլ նույն վիճակում կշարունակի մնալ:Սա մենք նախկինում էլ միշտ ասել ենք, և ես նորից կրկնում եմ: Այս հարցում մեր զորակցությունը այսուհետ էլ նույն վճռականությամբ կշարունակենք»: