«Բորուսիա»-ն հաղթեց. Մխիթարյանը կրկնակի գոլային փոխանցման հեղինակ
SportՖուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալելով Բեռլինի «Հերտա»-ին հաղթեց 2-0 հաշվով:
Դորտմունդցիներին հաջողվեց խաղի հաշվը բացել 9-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նևեն Սուբոտիչը: Տիրելով խաղային առավելությանը, «Բորուսիա»-ին հաջողվեց երկրորդ գնդակը խփել արդեն երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Էրիկ Դուրմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 32-րդ տուրի այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն առաջադիմեց մեկ հորիզոնականով` բարձրանալով 7-րդ տեղ: