Պիրլոն հետաքրքրել է Լիվերպուլին
SportԱնգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը։
Իտալիայի չեմպիոնի հետ Պիրլոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 4 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում։