ԵՄ աղբյուրի համաձայն՝ մայիսի 21-ից 22-ը Ռիգայում բանակցություններ կանցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ
International newsՌիգայում մայիսի 21-ից 22-ը անցկացվելիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ տեղի կունենան բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵՄ աղբյուրն, ում անունը չի նշվում:
«Ռիգայում կկայանա նախագահների, կամ արտաքին գործերի նախարարների հանդիպում: Դա համապատասխանում է բանակցությունների Մինսկի ֆորմատին, որոնց ԵՄ-ն չի մասնակցում»- նշել է աղբյուրը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ առայժմ հնարավոր բանակցությունների մասին տեղեկատվություն չկա, չի հայտարարվել նաեւ, թե ինչ մակարդակով է Հայաստանը մասնակցելու գագաթնաժողովին: