Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել
International newsԱՄՆ Բյուքենան քաղաքի մոտակայքում գտնվող Indian Point ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի ունցել մայիսի 9-ին, գրում է Lenta.ru-ն: Ականատեսների վկայությամբ՝ հրդեհից հետո ԱԷԿ-ի շինությունների վրա ծխի սյուն է բարձրացել: Միջադեպից ոչ ոք չի տուժել:
Բռնկումը տեղի էր ունեցել այսպես կոչված ոչ միջուկային գոտում, այդ պատճառով ռադիոակտիվ սպառնալիքի վտանգ չկա: Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ: Այս պահին հրշեջները չեզոքացնում եմ հրդեհը:
Նշենք, որ Indian Point ԱԷԿ-ը գտնվում է Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա: ԱԷԿ-ն ունի 3 էներգաբլոկ, որոնցից 1-ը փակվել է 1970-ական թթ.: