Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքը, զոհվել է 12 մարդ
International newsԶինված ընդդիմության գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի Սալահ-էդ-Դին թաղամասը: Ինչպես տեղեկացնում է Al Manar հեռուստաալիքը, 12 մարդ զոհվել է, եւս 19-ը վնասվածքներ են ստացել: Զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Ավելի վաղ գրոհայինները գնդակոծել էին Աշրաֆիա եւ Հալադիա փողոցները, որտեղ զոհվել էր երեք ու վիրավորվել 9 մարդ: Ականատեսները հայտնում են, որ վաղ առավոտից գրոհայինները հարձակվել են Հալեպում տեղակայված սիրիական բանակի դիրքերի վրա: Այս պահին քաղաքի արեւմտյան մասում կատաղի մարտեր են ընթանում: