Կրեմլ. Պուտինի եւ Էրդողանի միջեւ շփում առայժմ չի պլանավորվում
International newsՌԴ եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը պահպանում են լավ հարաբերություններ, սակայն մոտ ժամանակներս նրանց միջեւ շփում պլանավորված չէ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Առայժմ չի պլանավորվում»,- ասել է նա՝ պատասխանելով երկու երկրների ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի հնարավորության վերաբերյալ հարցին: «Թուրքերի կողմից առայժմ հայց չի ներկայացվել»,- նշել է Ուշակովը:
«Սկզբունքորեն՝ նրանց միջեւ լավ անձնական հարաբերություններ են, չի բացառվում, որ հետագայում՝ այս, կամ այն փուլում զրույց տեղի ունենա»,- ասել է պաշտոնյան:
Էրդողանի հետ մայիսի 8-ին կազմակերպված հանդիպման մասնակիցներից մեկը՝ պատմաբան Մուստաֆա Արմաղանը Millet թերթին տված հարցազրույցում հայտարարել էր «Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման մասին, ինչը կարող է բերել դիվանագիտական հարաբերությունների իջեցման՝ մինչեւ գլխավոր հյուպատոսի մակարդակի»: Հետագայում պատմաբանն ընդունել էր իր սխալը. «Հավանաբար, ես սխալ եմ հասկացել նախագահի խոսքերը՝ նման ձեով դրանք փոխանցելով մամուլին»,- հայտարարել էր նա: Դա հաստատել էր նաեւ Էրդողանի մամուլի ծ առայությունը: