Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից
SportԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ օրեր առաջ ենթարկվել էր շագանակագեղձի վիրահատության, փոխանցում է Globoesporte-ն:
Առողջական խնդիրների պատճառով 74-ամյա Պելեն հոսպիտալացվել էր Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում եւ գտնվում էր Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում: Վերջին շրջանում բրազիլացին ուներ նաեւ երիկամային քարերի խնդիր: