Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Կուբա
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով ժամանել է Կուբա, որի ընթացքում նա պետք է հանդիպում ունենա Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Կուբայի մայրաքաղաք Հավանայում կգտնվի ընդամենը մեկ օր:
Օլանդը դարձել է արեւմտյան երկրների առաջին ղեկավարը, որը Կուբա է ժամանել պաշտոնական այցով, ինչպես նաեւ Ֆրանսիայի առաջին նախագահը, որն այդ երկիր է այցելել վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: