«Արարատ» ֆուտբոլային ակումբը 80 տարեկան է
SportԵրևանի լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը:
1935-ի մայիսի 10-ին հիմնադրված ակումբն իր պատմության առաջին տարիներին կրել է «Սպարտակ» և «Դինամո» անվանումները, իսկ 1963-ին վերջնականապես անվանափոխվել է «Արարատ»-ի:
«Արարատ»-ը հանդիսանում է ԽՍՀՄ չեմպիոն (1973թ.), ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր (1973թ., 1975թ.), Հայաստանի չեմպիոն (1993թ.), Հայաստանի հնգակի գավաթակիր (1993թ., 1994թ., 1995թ., 1996-1997թթ., 2008թ.) և Հայաստանի սուպերգավաթակիր (2009թ.): Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
«Արարատ»-ի փառքը կռել են լեգենդար ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Լևոն Իշտոյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Ալյոշա Աբրահամյանը, Սանասար Գևորգյանը, Խորեն Հովհաննիսյանը, Նիկոլայ Ղազարյանը և ուրիշներ:
«Արարատ»-ը մարզել են լեգենդար մարզիչներ Նիկիտա Սիմոնյանը, Արտյոմ Ֆալյանը, Ալեքսանդր Պոնոմարյովը, Նիկոլայ Գլեբովը...
«Արմենպրես»-ը միանում է շնորհավորանքներին՝ ակումբին մաղթելով նորանոր հաղթական տարիներ, ինչպես 70-ականներին է եղել: