Վրաստանում մեկնարկում են ԱՄՆ-ի հետ համատեղ Noble Partner զորավարժությունները
International newsԹբիլիսիի մերձակա Վազիանի ռազմական օդանավակայանում եւ զինափորձարանում մայիսի 11-ին մեկնարկում են Noble Partner վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները, տեղեկացնում Է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Վազիանի ռազմակայանում սկսվում են վրաց-ամերիկյան համատեղ վարժանքները: Մայիսի 11-ին Վազիանիի ռազմական օդանավակայանի տարածքում կկայանա վարժանքների բացման պաշտոնական արարողությունը: Զորավարժություններն առաջին անգամ են անցկացվում Վրաստանում, դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին մասնակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացումն Է»,- ասված Է գրետեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, վարժանքներին կմասնակցեն շուրջ 600 ամերիկացի եւ վրացի զինվորականներ: Հատուկ այդ վարժանքների համար ավելի վաղ Վրաստան Է փոխադրվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ հետեւակի «Բրեդլի» 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ զորավարժությունների համար նախատեսված հանդերձանք: Վարժանքները պետք Է ավարտվեն մայիսի 25-ին: