«Հաղթանակի գավաթ»-ի խաղարկությունում հայ ըմբիշները գրավեցին 3-րդ տեղը
SportՄինսկի Ալեքսանդր Մեդվեդի անվան մարզապալատում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակեպպվել էր «Հաղթանակի գավաթ» հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշար:
Թիմային պայքարում «Հաղթանակի գավաթ»-ը նվաճեց Վրաստանի հավաքականը, որի 8 քաշային կարգերի ներկայացուցիչներից 6-ը դարձան հաղթող, իսկ 74կգ-ում էլ բրոնզե մեդալի արժանացան ու թիմային հաշվարկով 74 միավոր վաստակեցին: 59 միավորով 2-րդ տեղը գրավեց Ուկրաինայի ընտրանին, որը 1 ոսկե (Յարոսլավ Ֆիլչակով, 74կգ) և 3 արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանի ընտրանին կարողացավ արժանանալ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի ու վաստակած 55 միավորով թիմային պայքարում եզրափակեց ուժեղագույնների եռյակը: 52 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի ընտրանին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի երիտասարդական հավաքականի պատվիրակները անհատապես այսպիսի արդյունքներ արձանագրեցին. 50կգ՝ Նորիկ Հախոյան, 2-րդ տեղ, 55կգ՝ Սլավիկ Գալստյան, 4-րդ տեղ, 60 կգ՝ Տարոն Դումոյան, 3-րդ տեղ, 66կգ՝ Կարեն Ասլանյան, 8-րդ տեղ, 74 կգ՝ Արմեն Հակոբյան, 4-րդ տեղ, 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 5-րդ տեղ, 96 կգ՝ Հարություն Միքայելյան, 4-րդ տեղ, 120 կգ՝ Էդգար Խաչատրյան, 3-րդ տեղ:
Ստուգատեսին 8 քաշային կարգերում (50 կգ, 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ, 96 կգ և 120 կգ) մասնակցեցին Բելառուսի (3 թիմով) , Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդական (1995-1997 թթ. ծնվածներ) հավաքականները, ընդհանուր առմամբ 8 թիմի 62 ըմբիշ: Յուրաքանչյուր ընտրանու կազմում ընդգրկված էին 8-ական ըմբիշ (96 կգ-ում` Ռուսաստանը, 120 կգ-ում Լիտվան պատվիրակ չէին ներկայացրել):