Հնդկաստանում առնվազն 23 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
International newsՀնդկաստանի հյուսիսում՝ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում, առնվազն 23 մարդ Է զոհվել, եւս 35-ը՝ տուժել մայիսի 11-ին մարդատար ավտոբուսի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես իր կայքում հաղորդել Է Tribune թերթը, փոխադրամիջոցը դուրս Է եկել ճանապարհից եւ ավելի քան 60 մետր բարձրությունից ընկել կիրճը: Նախնական տվյալներով՝ մեքենայի վարորդը կորցրել Է կառավարումը:
Օկրուգային ոստիկանության պետի տեղակալ Յաշա Մուդգալան հայտնել Է, որ տուժածներից վեցը հիվանդանոց են տեղափոխվել օրհասական վիճակում: «Պատահարի վայրում փրկարար գործողությունը շարունակվում Է, եւ զոհերի թիվը դեռ կարող Է աճել»,- ասել Է նա:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հնդկաստանն աշխարհում առաջին տեղն Է գրավում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշով: 2011 թվականին երկրի ճանապարհներին տեղի ունեցած վթարները շուրջ 140 հազար մարդու կյանք են խլել, 2012-ին՝ ավելի քան 150 հազար: ՃՏՊ-ների շուրջ 70 տոկոսի պատճառը մարդկային գործոնն Է: