ԵՄ-ն կշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Դիվանագիտական դպրոցին մինչեւ 2017թ. ապրիլը. Տրայան Հրիսթեա
International newsՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը մինչեւ 2017թ. ապրիլը լրացուցիչ ֆինանսական աջակցություն կստանա Եվրոպական միությունից:
Այս մասին Երեւանում մեկնարկած Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Մենք երջանիկ ենք, որ Հայաստանի Դիվանագիտական դպրոցը միջազգային գիտաժողովով է նշում իր գործունեական հնգամյակը, կապեր հաստատում ԵՄ անդամ եւ այլ պետությունների դիվանագիտական դպրոցների եւ դիվանագիտական ծառայությունների հետ»,- ասաց Հրիսթեան` հավելելով, որ Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև դիվանագիտական դպրոցին աջակցության տրամադրման ուղղությամբ երկարատև համագործակցության առաջին նպատակն է ուժեղացնել կառույցը՝ արտոնելով դպրոցին կրթություն և վերապատրաստում տրամադրել Հայաստանի դիվանագիտական անձնակազմին:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մայիսին որպես պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի մաս և ստանալու է լրացուցիիչ ֆինանսավորում՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցին մինչև 2017 թվականի ապրիլ ամիսն աջակցություն տրամադրելու նպատակով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,660,000 եվրո: