Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
SportԲելոռուսիայի մայրաքաղաք Մինկսում կայացած Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` դուրս եկավ եզրափակիչ և այստեղ զիջեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին` արժանանալով արծաթե մեդալի: Մինսկում մեդալ նվաճեց նաև 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: