ԱլԳ յուրաքանչյուր երկիր պետք է ինքն ընտրի իր արտաքին քաղաքական ուղին. Յուրիս Պոյկանս
International newsԱրևելյան գործընկերության քաղաքականության առանցքային բաղադրիչն այն է, որ մենք պետք է թույլ տանք յուրաքանչյուր երկրին ընտրել իր ուրույն արտաքին քաղաքական ուղին:
Visegrad Insight ամսագրի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում նման դիրքորոշում է հայտնել Արևելյան գործընկերության հարցերով Լատվիայի հատուկ դեսպանորդ Յուրիս Պոյկանսը՝ անդրադառնալով մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովին:
Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերությունը Եվրոպական միության կարևոր քաղաքականություններից է, իսկ առաջիկայում սպասվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը շատ լավ առիթ է ցույց տալու բոլոր վեց երկրների հետ ամուր կապեր հաստատելու ԵՄ կամքը:
«Վիլնյուսից հետո մենք մեծ առաջընթաց ենք գրանցել. մենք քաղաքական ասոցացման երեք հավակնոտ համաձայնագրեր ենք ստորագրելˋ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայանագրի հետ միասին, միաժամանակ մենք չենք լքում Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուստին: Մենք կփորձենք առանձին հարաբերություններ ստեղծել այս պետությունների հետˋ կախված նրանց ներգրավվածության մակարդակից»,- ասել է հատուկ դեսպանորդը:
Անդրադառնալով վիլնյուսյան գագաթնաժողովից հետո ԵՄ հարևանության ընդլայնման ծրագրի առաջ ծառացած մարտահրավերներինˋՅուրիս Պոյկանսը դրանցից ամենակարևորը համարել է այն, որ տարբեր ընկալումներ գոյություն ունեն, թե ինչպես պետք է կառուցվի ընդհանուր հարևանությունը: «Այդ վեց երկրները, լինելով Եվրոպայի հարևանները, միաժամանակ հարևան են Ռուսաստանին»,- բացատրել է դիվանագետըˋ հավելելով,- եթե Հայաստանը և Բելառուսը ցանկանում են Եվրասիական տնտեսական միության մաս լինել, մենք պետք է հարգենք այս ընտրությունը: Մյուս կողմից, մենք պետք է հարգենք նաև արտաքին քաղաքականության այլ ռազմավարություն որդեգրելու, ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր ունենալու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ընտրությունները»: