Երկրորդ համաշխարհային պատերազմը «վրացին Է շահել». Ղարիբաշվիլի
International newsՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, հայտարարել Է, թե Հաղթանակի օրը առանձնահատուկ Է դարձնում այն փաստը, որ այդ պատերազմը վրացին Է շահել: Նա նկատի Է ունեցել Իոսիֆ Ստալինին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
«Այդ պատերազմը շահեց վրացին, դրա համար Էլ այն ավելի առանձնահատուկ Է»,- մայիսի 9-ին լրագրողներին ասել Է Ղարիբաշվիլին Թբիլիսիում Անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ, որտեղ ամեն տարի հավաքվում են Երկրորդ աշխարհամարտի վետերաննները եւ նշում Հաղթանակի օրը:
Ներկայում Վրաստանում ապրում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 1800 վետերան: Այս տարի հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր վետերանի 1000 լարի Է հատկացրել որպես միանվագ օգնություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, կառավարության անդամները եւ այլ պաշտոնատարներ մայիսի 9-ին ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվոր հուշահամալիրին: