Քերին եւ Լավրովը Սոչիում կքննարկեն ուկրաինական ճգնաժամը
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 12-ին Սոչիում բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրի:
Այս տեղեկատվությունը հաստատում Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ռուսական կողմի ներկայացուցչին: ՌԴ ԱԳ նախարարությունը խոստացել Է պաշտոնական հայտարարություն անել ավելի ուշ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու Է Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես նշել Է դիվանագիտական աղբյուրը, Կրեմլում հուսով են, որ Քերին նոր առաջարկություններ կներկայացնի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
Աղբյուրի խոսքով՝ Սոչի պետքարտուղարի այցը շատ կարեւոր Է, սակայն Մոսկվայում բեկում չեն ակնկալում Լավրովի եւ Քերիի բանակցություններից: