Վրաց-ամերիկյան զորավարժություններն սկզբունքային են Վրաստանի համար. պաշտպանության նախարար
International newsՎրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել Է, որ վրաց-ամերիկյան զորավարժությունները, որոնք մայիսի 11-ին մեկնարկել են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում, սկզբունքային են Վրաստանի համար, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Մայիսի 11-ին տեղի Է ունեցել «Արժանի գործընկեր» (Nobel Partner) վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը:
«Սա առաջին դեպքն Է, երբ նման ընդգրկուն վարժանքներ են անցկացվում… Այս զորավարժություններն սկզբունքային են մեզ համար, քանի որ դրանք հաստատում են, որ մենք ունենք ոչ միայն կարեւոր գործընկեր, այլեւ կարեւոր ընկեր ու երկրպագու»,- լրագրողներին հայտարարել Է Խիդաշելին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, թե կարծիքն այն մասին, որ վրաց-ամերիկյան զորավարժությունները կարող են գրգռել Ռուսաստանին, ոչ մի նշանակություն չունի:
«Ռուսաստանը գրգռված միայն այն բանից, որ Վրաստանն առհասարակ գոյություն ունի, եւ ժամանակն Է փակել այդ թեման»,- ասել Է պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ Վրաստանի ռազմական գերատեսչությունը հանդես Է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին մասնակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացումն Է: Վարժանքներին կմասնակցեն շուրջ 600 ամերիկացի եւ վրացի զինվորականներ: Հատուկ այդ վարժանքների համար ավելի վաղ Վրաստան Է փոխադրվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ հետեւակի «Բրեդլի» 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ զորավարժությունների համար նախատեսված հան դերձանք: Վարժանքները պետք Է ավարտվեն մայիսի 25-ին: