«Սպարտակ»-ը պարտվեց «Թերեք»-ին
SportՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվելով «Թերեք»-ին պարտվեց 4-2 հաշվով:
Մայրաքաղաքայինների կազմում խաղի հաշիվը բացել է Կրոտովը: «Թերեք»-ին հաջողվել է երկրորդ կեսի հենց սկզբում երկու գնդակ ուղակել «Սպարտակ»-ի դարպասը` դուբլի հեղիակ է դարձել Մբենգեն: Հաշվի հավասարությունը «Սպարտակ»-ի կազմում վերականգնել է Պրոմեսը: Իսկ ահա հանդիպման վերջին րոպեին «Թերեք» կարողացավ երկու գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը և 4-2 հաշվով հաղթանակ տոնել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում չէր, բայց խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին:
«Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 17-ին` հյուրընկալելով ԲԿՄԱ-ին: