«Բավարիա»-«Բարսելոնա» խաղից առաջ. մարզիչների կարծիքները
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա»-«Բարսելոնա» խաղից առաջ երկու թիմերի մարզիչները խոսել են սպասվող լարված մենամարտի մասին:
«Մենք ուրախ ենք վերջին 15 տարիների լավագույն թիմերից մեկի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խաղալու համար: Իհարկե, պետք է օգտագործենք գոլային հնարավորությունները և օգտվենք ամեն պահից: Մենք պետք է խաղանք ամբողջ սրտով և հոգով»,-Գվարդիոլայի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով, նմանատիպ խաղերի դեպքում 100 տոկոսով վստահ լինել չես կարող: «Շատ ավելի լավ կլիներ, եթե մեզ հաջողվեր առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն «Բավարիա»-ն բավականին ուժեղ հարձակման գիծ ունի: Ամեն դեպքում կարևորն այն է, որ մենք պետք է դուս գանք եզրափակիչ»,-ասել է Էնրիկեն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 12-ին: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բարսելոնա»-ն 3-0 խոշոր հաշվով: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: