Լեհաստանում հրապարակվել են նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները
International newsԼեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 10-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկման արդյունքում հանրապետության խոշորագույն ընդդիմադիր՝ «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան հավաքել է 34.76 տոկոս ձայն:
Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հավաքել է 33.77 տոկոս ձայն:
Երկու թեկնածուներն էլ անցնում են երկրորդ փուլ:
Ընտրական երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 24-ին, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հատել 50 տոկոսի շեմը: