Սեյսմոլոգները ճշտել են Նեպալում տեղի ունեցած նոր երկրաշարժի մագնիտուդը՝ 7,4
International newsՍեյսմոլոգները մայիսի 12-ին Նեպալում տեղի ունեցած նոր երկրաշարժի մագնիտուդը բարձրացրել են մինչեւ 7,4, տեղեկացնում Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 7,1 մագնիտուդի մասին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա: Հնարավոր ավերածությունների եւ զոհերի վերաբերալ օպերատիվ տեղեկատվություն չի ստացվել:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ցնցումներն զգացվել են Հնդկաստանի ամբողջ հյուսիսային մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Դելիում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ: