Առնվազն չորս մարդ Է զոհվել Նեպալում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով
International newsԱռնվազն չորս մարդ Է զոհվել Նեպալի արեւելքում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Գաղթի միջազգային կազմակերպությունը:
Բոլոր չորս զոհվածներն Էլ Չաուտարա քաղաքի բնակիչներ են, որտեղ ստորգետնյա ցնցումներից ավերվել են մի քանի շենքեր:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն իր կայքում նշել Է, որ նոր երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7,4:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա:
Ցնցումներն զգացվել են Հնդկաստանի ամբողջ հյուսիսային մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Դելիում:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ: