Քերրին Պուտինի և Լավրովի հետ քննարկումներն անկեղծ է գնահատել
International newsԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումները եղել են անկեղծ. քննարկվել են Ուկրաինային, Իրանին և Սիրիային առնչվող հարցեր: Այդ մասին Քերրին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Անկեղծ քննարկումներ եմ անցկացրել ՌԴ նախագահ Պուտինի և ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ՝ առանցքային հարցերի՝ այդ թվում Իրանի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քերրին կարևորել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բաց կապերի պահպանումնը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զբաղված են հրատապ գլոբալ խնդիրներով:
Քերրին Լավրովին, այնուհետև Պուտինին հանդիպել է Սոչիում: