Ռոբերտ Արզումանյանը վերականգնվել է վնասվածքից
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վերականգնվել է վնասվածքից և սկսել ՌԴ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղի նախապատրաստությունը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Սպորտ-Էքսպրես»-ը, 1:1 հաշվով ավարտված «Կրասնոդար»-ի հետ խաղից հետո «Ամկար»-ի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը հանգստանալու հնարավորություն չի տվել իր թիմի ֆուտբոլիստներ ին և սկսել նախապատրաստվել «Կուբան»-ի հետ հանդիպմանը:
Ամբողջական մարզմանը մասնակցել են նաև վնասվածքներից ապաքինված Արզումանյանը, Գեորգի Պեևն ու Ալեքսանդր Կոլոմեյցևը, ովքեր բաց էին թողել «Կրասնոդար»-ի հետ մրցավեճը:
«Ամկար»-«Կուբան» հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 16-ին: