Պեսկովը մեկնաբանել է Պորոշենկոյի հայտարարությունը Դոնեցկի օդանավակայանը վերագրավելու մասին
International newsՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունները` Դոնեցկի օդանավակայանը վերագրավելու մտադրության մասին խախտում են Մինսկի պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Միանշանակ այդպես է: Մենք բազմիցս ասել ենք, որ ուկրաինական կողմը չի կատարում Մինսկի համաձայնագրի դրույթները», - նշել է Պեսկովը:
Ավելի վաղ, ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը Պորոշենկոյի հայտարարությունն անվանել է ռազմական գործողությունների կոչ: