Ազարը` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
SportԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Բելգիացին ստացել է ձայների 53 տոկոսը և շրջանցել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Երրորդ տեղում «Չելսիի» Ջոն Թերին է. տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշենք, որ ավելի վաղ Ազարը տարվա լավագույնն է ճանաչվել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի կողմից: