ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ այսօր Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում, որ Վաշինգտոնն Ուկրաինայի իրադրության պատճառով ռազմական առճակատման մեջ չի մտնի Մոսկվայի հետ: Միաժամանակ ԱՄն Պաշտպանության գերատեսչության ղեկավարը Մոսկվային մեղադրել է այնպիսի վտանգավոր գործողություններ կատարելու մեջ, որոնք տանում են լարվածության սաստկացման Ուկրաինայում: Միաժամանակ նաև ԱՄՆ ՊՆ-ն սպառնացել է Մոսկվային, որ դա հետևանքներ կունենա ՌԴ-ի համար: Դրա հետ մեկտեղ Հեյգելն ընդգծել է. «Մենք այդ պատճառով ռազմական գործողություններ, պատերազմ չենք սկսի Ռուսաստանի դեմ»: