ԱՄՆ-ում մարդատար գնացքի վթարի հետեւանքով կան զոհեր ու տասնյակ տուժածներ
International newsԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել, եւս 60-ը՝ տուժել Amtrak ընկերության մարդատար գնացքի վթարի հետեւանքով, որը մայիսի 12-ի երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի շրջանում:
Ինչպես հայտնել են երկաթուղու ներկայացուցիչները, շարժակազմի ութ-տասը վագոն դուրս Է ընկել ռելսերից, դրանցից առնվազն երկուսը կողաշրջվել են: Շուրջ 60 ուղեւորների տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ:
Իշխանությունները նշել են, որ զոհվածների եւ տուժածների վերաբերյալ հրապարակված տվյալները նախնական են: Վթարի պատճառները պարզվում են:
Ընդամենը ԱՄՆ-ի մայրաքաղաքից դեպի Նյու Յորք ընթացող գնացքում եղել է շուրջ 240 կարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: