«Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում է
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 3-2 հօգուտ մյունխենյան ակումբի, սակայն ՉԼ եզրափակչում հանդես կգա «Բարսելոնա»-ն (երկու խաղերի ընդհանուր հաշիվը 5-3:)
«Բավարիա»-ն մեծ ուժերով առաջին իսկ րոպեից նետվեց գրոհի և 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մյունխենցիները բացեցին խաղի հաշիվը: Գլխով գոլի հեղինակ դարձավ Բենատիան: «Բարսելոնա»-ից շատ երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հանդիպման 15-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: Բրազիլացին զարգացրեց հաջողություն արդեն 29-րդ րոպեին և դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում նախ 59-րդ րոպեին Լևանդովսկին, ապա 74-րդ րոպեին Մյուլլերը մեկական անգամ գրավեցին «Բարսելոնա»-ի դարպասը` հաիվը դարձնել ով 3-2:
Երկու խաղերի ընդհանուր 5-3 հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդես կգա կատալոնական «Բարսելոնա»-ն: