ԿԺԴՀ-ում մահապատժի Է ենթարկվել պաշտպանության նախարարը. Ռյոնհապ
International newsԿԺԴՀ-ի ժողովրդական զինված ուժերի նախարար Հյոն Յոն Չհոլը ապրիլի 30-ին «զենիթային թնդանոթով գնդակահարվել Է մի քանի հարյուր մարդու ներկայությամբ»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության (ԿՀ) խորհրդարանի պատգամավորներին, որոնք ներկա են եղել ԿՀ-ի Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցչի՝ մամուլի համար փակ ճեպազրույցին:
Այդ տվյալների համաձայն՝ նախարարը պաշտոնանկ Է արվել եւ դավաճանության համար մեղադրվել այն պատճառով, որ «զորահանդեսի ժամանակ նիրհել Է» ԿԺԴՀ-ի առաջանորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Սեուլում բազմիցս հրապարակումներ են հայտնվել Փենյանի իշխանության բարձրագույն ոլորտներում իրականացված մահապատիժների եւ զտումների մասին: