ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է Մինսկի համաձայնությունների շտապ իրագործումը
International newsՄինսկի համաձայնությունները պետք Է ամբողջությամբ կատարվեն: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թուրքիայի Անթալիայի նահանգի Բելեկ քաղաքում Հյուսիատլանտյան դաշինքի ԱԳ նախարարների գագաթանաժողովի սկսվելուց առաջ:
«Մինսկի համաձայնությունները պետք Է ամբողջությամբ կատարվեն, պետք Է հարգվի հրադադարի ռեժիմը, դուրս բերվեն ծանր սպառազինությունները»,- ասել Է նա: Ստոլտենբերգը հավելել Է, որ «այժմ եկել Է գործելու ժամանակը, եւ Մինսկի պայմանավորվածությունները կատարելու շտապ անհրաժեշտություն կա»:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն մտադիր Է Աֆղանստանում մնալ երկար ժամանակ: «Մենք մտադիր ենք Աֆղանստանում ներկայությունը երկար ժամանակ պահպանել նաեւ դաշինքի «Վճռական աջակցություն» առաքելության ավարտից հետո»,- ընդգծել Է նա:
Հրահանգիչների եւ խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելությունը գործարկվել Է այս տարվա հունվարի 1-ից՝ Աֆղանստանից դաշինքի հիմնական մարտական ուժերի դուրսբերումից հետո: Դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների 12,5 հազար զինվորականներ, որոնց հիմնական մասը ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են:
Մայիսի 13-ին Թուրքիայում մեկնարկում Է Հյուսիատլանտյան դաշինքի ԱԳ նախարարների գագաթանաժողովը, որի մասնակիցները քննարկելու հավաքական անվտանգության ապահովման հարցերը եւ Ուկրաինայի իրադրությունը: ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարներից բացի, հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Հորդանանի ներկայացուցիչները, երկրներ, որոնք աջակցություն են ցուցաբերում Աֆղանստանում դաշինքի առաքելությանը:
Երկօրյա հանդիպման ընթացքում կկայանա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որը կբացի դաշինքի գլխավոր քրատուղար Ենս Ստոլտենբերգը: Ինչպես ճշտել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ուկրաինայի իրադրության քննարկման արդյունքում նախարարները պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հիմնական օրակարգից բացի, նախարարները եւ պատվիրակությունների անդամները ժամանակ կունենան վերլուծելու Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքը: