«Աշխարհում մոլեգնում Է Էլեկտրոնային աղբի՝ տարեկան մինչեւ 41 մլն տոննա թափոնների ցունամին». ՄԱԿ
International newsԳրեթե 19 միլիարդ դոլար Է գնահատվում «Էլեկտրոնային աղբի» անօրինական համաշխարհային առեւտրի, դրա վերամշակման եւ թաղման ծավալը:Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) զեկույցում, ծրագիր, որն այս ոլորտում պատշաճ վերահսկողության բացակայությունը համարում Է առողջության համար վտանգի լուրջ գործոն:
Ամեն տարի, ասված Է հետազոտության մեջ, Էլեկտրոնային արդյունաբերությունը՝ առավել դինամիկորեն զարգացող ճյուղերից մեկը, մինչեւ 41 միլիոն տոննա թափոն Է տալիս: Դրանք, մասնավորապես, իրենց պաշարն սպառած կամ շարքից դուրս եկած տարբեր կարգի կենցաղային սարքեր են, համակարգիչներ, սմարթֆոններ: Ամեն տարի մեր մոլորակում այդ աղբը դառնում Է ավելի ու ավելի շատ, եւ մինչեւ 2017 թվականը տարեկան կարտադրվի առնվազն 50 միլիոն տոննա:
Ինչպես կարծում են փորձագետները, այդ թափոնների 60-ից 90 տոկոսը դառնում Է ապօրինի առեւտրի օբյեկտ կամ վերամշակվում Է եւ թաղվում առանց պատշաճ վերահսկողության: Հաշվի առնելով, որ 1 տոննա Էլեկտրոնային աղբը «սեւ շուկայում», Ինտերպոլի գնահատումներով, արժե շուրջ 500 դոլար՝ խոսքը վերաբերում Է 12,5 միլիարդ դոլարից մինչեւ 18,8 միլիարդ դոլար գումարի համաշխարհային անօրինական գործարարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: