«Վահանյանի գավաթ»-ն այս տարի անցկացվեց Դոնի Ռոստովում
SportՀայկական շախմատի լեգենդ Ռաֆահել Վահանյանի անվան «Վահանյանի գավաթ» միջազգային ուսանողական երկրորդ մրցաշարը կայացավ Դոնի Ռոստովի պետական շինարարական համալսարանում:
«Այս տարի մրցաշարն անցկացվեց երկրորդ անգամ և բավականին բարձր մակարդակի վրա են կազմակերպված: Նախորդ տարի էր, որ որոշվեց մրցաշարը անցկացնել Դոնի Ռոստովում, իսկ արդեն հաջորդ տարի այն կանցկացվի Վլադիկավկազում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Վահանյանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի դահլիճում նրա հետ կազմակերպված հանդիպման շրջանակում:
Դոնի Ռոստովում ապրիլին անցկացված «Վահանյանի գավաթ»-ին մասնակցում էին Ռուսաստանի, Ղրղզստանի և Հայաստանի 10 թիմեր: Հայաստանի թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը: