Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Բանկրոտի» ենթարկված ընկերության լացուկոցը եւ դրա աշխատակիցների գերշքեղ մեքենաները կամ ու՞մ աչքերին է կառավարությունը «թոզ փչում»

Politics

ՀՀ կառավարությունը պարզապես անկրկնելի վատ է աշխատում.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղը` մայիսի 14-ին, ժամը 19.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրային քննարկում եւ բողոքի ակցիա` կապված Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ:

Փաստորեն, չնայած նրան, որ մոտ մեկ տարի առաջ ձեւավորվեց նոր եւ այսպես կոչված օլիգարխիայի դեմ պայքարող կառավարություն, այնուամենայնիվ, տվյալ կառույցի կողմից իրականացվող բացահայտ թալանի մեխանիզմը մնաց անփոփոխ:

Անարդարության եւ կեղեքման պատին գամված հանրությունը այլեւս չի պատրաստվում լռել: Դեռ Հայաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները պատրաստ են պայքարել իրենց իրավունքների եւ բարեկեցիկ կյանքի ապահովման համար: Տեսնելով ոտքի կանգնող հանրության տրամադրվածությունը` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը որոշեց այնուամենայնիվ հանել թաշկինակը եւ անցել «հինգ մանեթանոց գործելաոճին»:

Նշենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը կառավարության համար դոշ տվող նախարարը ընդգծել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել և իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով: Նա վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ նախարարի գործելաոճին, իհարկե, դեռ կանդրադառնանք, իսկ այժմ բուն խնդրի հետ կապված Orer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, տվյալ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի արձագանքը.

«Պատճառաբանությունները մշտապես նույնն են. անհնար է խուսափել թանկացումներից եւ վերջ: Ասեմ, որ անհասկանալի է դառնում, թե սակագների տատանման հիմքում ինչ է ընկած: Խոսքը հաշվարկների սակագների, պահպանման ծախսերի եւ ապագա ներդրումների համար ծախսերի մասին է: Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ ամեն ինչ նախապես հաշվարկվում է, իսկ թանկացումները` ոչ: Ըստ իս` հանրային ծառայությունների հանձնաժողովը պետք է նախաձեռնի երկու մեծ եւ երկար փուլ: Հասկանալի է, որ դիմել են եւ արդյունքում նման խնդիր է առաջացել: Ասեմ, որ դիմումը պետք է անցնի բավական մանրակրկիտ եւ երկար զննություն, պետք է տրվեն մասնագիտական բոլոր գնահատականները, սակայն մինչ այդ քննարկումը գտնում եմ, որ պետք է քննվեն այն կետերը, որոնք ներկայացվել են նախկին դիմումում` սակագնի թանկացման հետ կապված: Պետք է հասկանալ, թե այդ ինչ գործեր են արվել, որ տարին մեկ սակագին է բարձրացվում, հատկապես այն պարագայում, երբ մենք գիտենք, որ գազի գինը սահմանի վրա իջել է: Մինչեւ այս հարցերի պատասխանները չունենան, հանձնաժողովը չպետք է անդրադառնա որեւէ մի կետի: Այլ պարագայում հանձնաժողովը դառնում է այն օղակներից մեկը, որը ամենապարզ լուծումն է տալիս` անխուսափելի է եւ վերջ»:

Թեւան Պողոսյանը նաեւ ուրախությամբ ընդգծեց մեկ հանգամանք, որ այսօր արդեն սոցցանցերում ակտիվորեն հրապարակվում եւ քննարկվում են «բանկրոտի» ենթարկված ընկերության աշխատակիցների գերշքեղ մեքենաները.

«Ուրախ եմ, որ այսօր սոցցանցերում շատ ու շատ նկարներ են հայտնվել, որտեղ երեւում են, թե ինչ մեքենաներ են վարում սնանկ հիմնարկի աշխատակիցները: Այս պարագայում ամեն հարց պետք է անցնի զննության ու դրվի քննարկման: Պետք է ապացուցվի, որ իսկապես որեւէ խախտում չի եղել, իսկ խախտում անողներն էլ պատժվել են: Միայն դրանից հետո կարելի կլինի անդրադառնալ այն հարցին` էլեկտրաէներգիայի գինը պետք է թանկանա, թե ոչ: Եթե թանկանում է, ապա դրա գործընթացը պետք է լինի չափից դուրս թափանցիկ, որ ցանկացած քաղաքացի հասկանա, թե որ քայլն ինչպես եւ ինչի համար արվեց»:

Իրոք որ, ազգի կոպեկը մուրացող ընկերությունները, որոնք օրումեջ իբր թե սննկանում են, չափից դուրս լավ են նայում իրենց աշխատողներին: Ուր էր թե այսպես շարունակվեր եւ բոլոր ընկերությունները «բանկրոտի» ենթարկվեին: Հավանաբար այդ ժամանակ բոլորը կապրեին ցոփ ու շվայտ կյանքով…


Սոսե Չանդոյան

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025