ՄԹ կառավարությունը հրապարակել է նախարարների հետ արքայազն Չարլզի նամակագրությունը
International newsԲրիտանական ԶԼՄ-ներին տասը տարի տևած դատական վեճերից հետո հասանելի են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ որդու՝ գահաժառանգ Չարլզի նամակները, որոնք ուղղված էին երկրի կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո յոթ տարբեր նախարարություններ ուղարկված 27 հաղորդագրությունները հրապարակվել են թագավորության կառավարո ւթյան կայքում:
Խոսքը վերաբերում է 2004-05 թվականների նամակագրությանը, որի ի հայտ գալը մամուլում մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները չպետք է խառնվեն քաղաքականությանը: The Guardian թերթն առաջինն էր, որ 2005-ին հարցում էր ուղարկել՝ բացահայտելու այդ հաղորդագրությունների բովանդակությունը՝ տեղեկատվության ազատության օրենքի հիման վրա: Հարցի առնչությամբ տասը տարի իրավական պայքար է մղվել: Արքայազնի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն իսկ հայտնել են բրիտանական իրավական դաշտի որոշման հետ կապված իրենց հիասթափությունը՝ մատնանշելով գաղտնիության սկզբունքի խախտումը: