Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին
International newsԵվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին մինչ Եվրոպական ամառային խաղերի մեկնարկն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին գրում է contact.az-ը` վկայակոչելով Ստրասբուրգում աղբյուրներին:
Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքները և ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով:
Եվրախորհրդարանը պատրաստվում է հունիսին անցկացվելիք հերթական նիստին Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին բանաձև ընդունել: Մինչ այդ, եվրախորհրդարանականները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալների ցանկում ներառված լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքական ակտիվիստներին: