ՉԼ. Կրիշտիանու Ռոնալդուն հավասարվել է Լիոնել Մեսսին խփած գոլերի քանակով
SportՉեմպիոնների լիգայի պատմության գլխավոր ռմբարկուի համար մղվող պայքարում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավասարվել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Նրանք խփել են 78-ական գոլ:
Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ խաղում անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը, բացելով հանդիպման հաշիվը:
Հատկանշական է, որ Մեսսին եւ Ռոնալդուն հանդիսանում են 2014/15 թթ. խաղարշրջանի լավագույն ռմբարկուները, նրանք խփել են 10-ական գոլ: