ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Վրաստանի հետ. Ստոլտենբերգ
International newsՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Վրաստանի հետ, աջակցել երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք կշարունակենք շատ սերտորեն համագործակցել Վրաստանի հետ: Մենք կիրականացնենք համագործակցության ընդգրկուն միջոցառումներ, այդ թվում՝ զորավարժություններ, Վրաստանում ուսումնական բազաների ստեղծում, նաեւ կաջակցենք երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչը ես շատ կարեւոր եմ համարում, քանի որ մենք չենք ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսիան, դրանք համարելով Վրաստանի բաղկացուցիչ մասը»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Անթալիայում՝ քննարկելու հակազդումը նոր մարտահրավերներին եւ հավաքական անվտանգության ուժեղացումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները եւ ներկայությունն Աֆղանստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: